«Ինտեր Մայամին» պատմական նվաճման է հասել
Աշխարհի ակումբային առաջնության A խմբի երկրորդ տուրում ամերիկյան «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել պորտուգալական «Պորտուի» նկատմամբ ու պատմական նվաճման հասել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ինտեր Մայամին» դարձել է ՄԼՍ-ը ներկայացնող առաջին ակումբը, որը պաշտոնական մրցաշարում հաղթել է եվրոպական մրցակցի։
Հաղթանակի շնորհիվ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը վաստակել է 4 միավոր ու խմբում երկրորդ տեղում է։
ԱՄՆ-ը Ֆլորիդա Նահանգը ներկայացնող ակումբը խմբային փուլի վերջին տուրում կմրցի նույնքան միավորով խմբի առաջատար բրազիլական «Պալմեյրասի» դեմ։ Հանդիպումը կկայանա հունիսի 24-ին` Երևանի ժամանակով 5:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱԱ, Աշխարհի ակումբային առաջնություն, Ինտեր-Մայամի, Խավիեր Մասկերանո, ՄԼՍ, Պորտու