Ինտերը մրցակիցներ չի ճանաչում. «ներաձուրիները» հաղթեցին նաև Լացիոյին🎥
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Լացիոյի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «ներաձուրիները» շատ ավելի լավ տեսք ունեին և գրոհում էին ավելի վտանգավոր, ինչն էլ նպաստեց, որ Սիմոնե Ինձզագիի թիմը հաղթեց 2:1 հաշվով։
Միլանյան ակումբի կազմից հանդիպման հաշիվը բացեց 30-րդ րոպեին բացեց Ալեսանդրո Բաստոնին, 35-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն հավասարեցրեց հաշիվը, սակայն 67-րդ րոպեին Միլան Շկրինյարը հաղթանակ պարգևեց «Ինտերին»։
Այսպիսով, «Ինտերը», Ա սերիայի շրջանակում տոնելով 8-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 49 միավոր և վերադարձավ 1-ին հորիզոնական` շրջանցելով «Միլանին», որն ունի 48 միավոր։
Նշենք, որ «Ինտերը» համաքաղաքային ակումբի համեմատ էլ մեկ հանդիպում պակաս է անցկացրել և պետք է մրցի «Բոլոնիայի» դեմ։
«Լացիոն» մնաց 32 միավորով և նահանջեց 8-րդ հորիզոնականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալեսանդրո Բաստոնի, Ինտեր, Լացիո, Մաուրիցիո Սարի, Միլան Շկրինյար, Չիրո Իմոբիլե, Սիմոնե Ինձզագի