Ինտերը գոլառատ խաղում միավորներ կորցրեց🎥
Իտալական Ա սերիայի 3-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Սամպդորիայի» դեմ։
«Ներաձուրիները», հանդիպման ընթացքում երկու անգամ առաջ լինելով հաշվի մեջ, չկարողացան հաղթանակ կորզել. գրանցվեց 2:2 հաշվը։
«Ինտերի» կազմից աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն և Լաուտարո Մարտինեսը, իսկ «Սամպդորիայի» կազմից` Մայա Յոսիդան ու Տոմազո Աուջելոն։
Այս ոչ-ոքիից հետո Սիմոնե Ինձզագիի թիմը վաստակեց 7 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։
«Սամպդորիան» էլ 2 միավորով 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Մայա Յոսիդա, Սամպդորիա, Սիմոնե Ինձզագի, Տոմազո Աուջելո, Ֆեդերիկո Դիմարկո