Ինտերը գոլառատ խաղում հաղթեց Ատալանտային` նվաճելով ՉԼ ուղեգիր🎥
Իտալական Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրում, «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։
«Ներաձուրիները» պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել բերգամասկների համար և արդեն 3-րդ րոպեին հաղթում էին 2:0 հաշվով. աչքի ընկան Ռոմելու Լուկակուն ու Նիկոլո Բարելան։
Նախքան ընդիջում հյուրերը Մարիո Պաշալիչի ջանքերով մեկ գնդակ հետ բերեցին։
Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում «Ինտերի» ֆուտբոլիստները շարունակում էին առավելություն ունենալ, ինչի արդյունքում 77-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը հաշիվը դարձրեց 3:1։
Խաղավերջում Ջանպիերո Գասպերինիի թիմը կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը. ինքնագոլի հեղինակ դարձավ միլանյան ակումբի դարպասապահ Անդրե Օնանան։
Այսպիսով, «Ինտերը» հաղթեց 3:2 հաշվով, վաստակեց 69 միավոր, բարձրացավ 2-րդ հորիզոնական և առաջնության ավարտից 1 տուր առաջ նվաճեց Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր։
«Ատալանտան», 61 միավորով, 5-րդն է։
Ավելացնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով ընդգրկված չէր միլանյան ակումբի հայտացուցակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անդրե Օնանա, Ատալանտա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Հենրիխ-Մխիթարյան, Մարիո Պաշալիչ, Նիկոլո Բարելա, Չեմպիոնների-լիգա, Ջանպիերո Գասպերինի, Ռոմելու-Լուկակու, Սիմոնե Ինձզագի