Իկարդին կմասնակցի Ջենոայի դեմ հանդիպմանը
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին վերադառնում է թիմի կազմ:
Գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին արգենտինացուն հայտավորել է «Ջենոայի» դեմ առաջիկա հանդիպմանը:
«Իկարդին հայտացուցակում է: Մարոտայի կատարած աշխատանքը կարևոր դեր խաղաց, որպեսզի բոլոր կողմերը մասնակցեն իրական բանակցություներին, այլ ոչ թե վիրտուալ: Դա նշանակում է, որ Իկարդին ի զորու է օգնել թիմին:
Նա կլինի մեկնարկային կազմում: Մաուրոն ճիշտ արձագանքեց հոգեբանորեն, ինչն ավելի կարևոր է, քան ֆիզիկապես արձագանքը»,- մասնագետօ խոսքերն է մեջբերում Twitter-ում «Ինտերի» էջը:
Իկարդին իր կնոջ և գործակալի՝ Վանդա Նարայի և «Ինտերի» ղեկավարության միջև ծագած կոնֆլիկտի պատճառով չի խաղացել փետրվարի 9-ից:
«Ջենոա» – «Ինտեր» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 2-ին:
# Ինտեր, Մաուրո-Իկարդի