Ժիրոնան մեծ դժվարությամբ հաղթեց Սելտային` վերադառնալով Լա լիգայի 1-ին հորիզոնական 🎥
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում «Ժիրոնան» Վիգոյի «Բալայիդոս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Սելտայի» դեմ։
Համառ պայքարում ընթացած խաղում կատալոնական ակումբը հաղթեց 1:0 հաշվով։
Միչելի թիմին հաղթանակ պարգևեց 20-րդ րոպեին Քրիստիան Պորտուի խփած միակ գոլը։
Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ հյուրերի դարպասապահ Պաուլո Գասանիգան, ով կատարեց 5 սեյվ։
Այս հաղթանակից հետո «Ժիրոնան» վաստակեց 55 միավոր և վերադարձավ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։
Կատալոնական ակումբը մոտակա հետապնդող «Ռեալ Մադրիդին» գերազանցում է 1 միավորով, որը մրցակցի համեմատ մեկ հանդիպում քիչ է անցկացրել։
«Արքայական» ակումբը 20-րդ տուրից հետաձգած խաղում փետրվարի 1-ին հյուրընկալվելիս կմրցի «Խետաֆեի» դեմ։
«Սելտան», 17 միավորով, 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժիրոնա, Լա-լիգա, Միչել, Ռեալ Մադրիդ, Սելտա, Քրիստիան Պորտուգես