Ժեզուսի վերադարձը! «Արսենալը» Միլանում հաղթեց «Ինտերին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Արսենալը» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Ինտերին»։
«Զինագործներից» դուբլ գրանցեց Գաբրիել Ժեզուսը։ Բրազիլացի հարձակվողը Չեմպիոնների լիգայում նախորդ գոլը խփել էր 2023թ. նոյեմբերի 29-ին` գրավելով ֆրանսիական «Լանսի» դարպասը։
Լոնդոնյան գրանդից աչքի ընկավ նաև Վիկտոր Դյոկերեշը, իսկ «ներաձուրիի» գոլը խփեց Պետար Սուչիչը։
Միլանյան գրանդից հանդիպմանը հայտավորված էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը, սակայն, խաղաժամանակ չստացավ։
«Արսենալը» հաղթել է Լիգայի փուլի բոլոր 7 խաղերում ու 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ինտերը» 12 միավորով նահանջեց 9-րդ տեղ։
Հանդիպման մյուս գոլերը` քիչ անց
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml