Ժեզուսի բենեֆիսը. Արսենալը գոլառատ խաղում հաղթեց Լեսթերին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Լեսթերի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական գոլառատ խաղ ստացվեց, որն ավարտվեց «զինագործների» հաղթանակով` 4:2 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ լոնդոնյան ակումբի նորեկ Գաբրիել Ժեզուսը, ով դարձավ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Արսենալի» կազմից աչքի ընկան նաև Գրանիտ Ջական ու Գաբրիել Մարտինելին, իսկ «աղվեսների» գոլերը խփեցին Ջեյմս Մեդիսոնն ու Վիլիամ Սալիբան. վերջինս գրավեց սեփական դարպասը։
Միկել Արտետայի թիմը հաղթել է մեկնարկային երկու խաղերում էլ ու վաստակած 6 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Լեսթերը», 1 միավորով, 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Գաբրիել Ժեզուս, Գրանիտ Ջակա, Լեսթեր, Միկել Արտետա, Ջեյմս Մեդիսոն, Վիլիամ Սալիբա