Թրիլլեր «Սան Սիրոյում». Ռոման 90+4-րդ րոպեին խուսափեց պարտությունից Միլանի դեմ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «ռոսոներիները» ունեին խաղային ու տարածքային շոշափելի առավելություն և մինչև 87-րդ րոպեն հաղթում էին 2:0 հաշվով, սակայն «գայլերն» իրենց մեջ ուժ գտան` խոսափելով պարտությունից։
Ստեֆանո Պիոլիի թիմից աչքի ընկան Պիեր Կալուլուն և Տոմազո Պոբեգան, իսկ հռոմեական ակումբի կազմից գոլերը խփեցին Ռոջեր Իբանյեսն ու Թեմի Աբրահամը, ով մրցակցի դարպասը գրավեց 90+4-րդ րոպեին։
Այս ոչ-ոքիից հետո «Միլանը» վաստակեց 37 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Ռոման», 31 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Թեմի-Աբրահամ, Միլան, Պիեր Կալուլու, Ռոմա, Ռոջեր Իբանյես, Ստեֆանո Պիոլի, Տոմազո Պոբեգա