Թրիլլեր Բեռնում.  Յանգ Բոյսը գոլառատ խաղում միավորներ խլեց Ատալանտայից🎥

Թրիլլեր Բեռնում. Յանգ Բոյսը գոլառատ խաղում միավորներ խլեց Ատալանտայից🎥

24/11/2021 - 02:36

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ատալանտան» F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Յանգ Բոյսի» դեմ։

Հանդիպումը մեկնարկեց Բերգամոյից ժամանակ հյուրերի առավելությամբ, ովքեր էլ արդեն 10-րդ րոպեին Դուվան Սապատայի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։

Խփած գոլից հետո էլ Ջանպիերո Գասպերինիի սաները վերահսկում էին հանդիպման ընթացքը, սակայն, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, 39-րդ րոպեին «Յանգ Բոյսի» ֆուտբոլիստներն անկյունայինի խաղարկումից հետո հավասարեցրին հաշիվը. աչքի ընկավ Ջորդան Սիբաչոն։

Առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջան գնացին 1:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց այնպես, ինչպես առաջինը` «Ատալանտայի» խփած գոլով. 51-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հյուրերի գրոհը երկրորդ տեմպ ստացավ, որն էլ հեռահար հիանալի հարվածով եզրափակեց Խոսե Լուիս Պալամինոն։

Երկրորդ կեսի միջնամասում էլ «Ատալանտայի» ֆուտբոլիստներն ավելի լավ տեսք ունեին, և Ջուզեպե Պեսելյան մոտ էր հաշիվն էլ ավելի մեծացնելուն, սակայն երկու անգամ վրիպեց նպաստավոր դիրքերից։

Որքան հանդիպումը մոտենում էր ավարտին, այքնան ավելի էր թվում, թե «Ատալանտան» հաղթանակ է տոնելու այս խաղում, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին շվեյցարական ակումբի ֆուտբոլիստները, ովքեր սխրանք գործեցին և շատ արագ ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. նախ 80-րդ րոպեին աչքի ընկավ Վենսան Սիերոն, ապա 84-րդ րոպեին` Սիլվան Հեֆթին` դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։

Սա էլ դեռ ամենը չէր, քանի որ «Ատալանտան» բաց թողած երրորդ գոլից հետո նետվեց առաջ` հանդնդիպումը փրկելու ու 88-րդ րոպեին խփեց պատասխան գնդակը. Լուիս Մուրիելը, վարպետորեն իրացնելով տուգանային տարվածը, դրեց այս հանդիպման վերջակետը։

Ի վերջո, խաղն ավարտվեց 3:3 հաշվով։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Վիլյառեալ» 0:2 «Մանչեսթեր Յունայթեդ»

F խումբը 5-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. «Մանչեսթեր Յունայթեդ» – 10 միավոր
  2. «Վիլյառեալ» – 7 միավոր
  3. «Ատալանտա» – 6 միավոր
  4. «Յանգ Բոյս» – 4 միավոր

Այսպիսով, «Յանգ Բոյսի» ու «Ատալանտայի» ոչ-ոքի արդյունքի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» ապահովեց առաջին հորիզոնականը և 2022 թ. գարնանը հանդես կգա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022