Թրիլեր Մադրիդում. «Ռեալը» լրացուցիչ ժամանակում խոշոր հաշվով հաղթեց «Սելտային» 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում մրցեց «Սելտայի» դեմ։
«Արքայական» ակումբը հանդիպման հիմնական ժամանակի ամբողջ ընթացքում ուներ տարածքային ու խաղային առավելություն և Կիլիան Մբապեի ու Վինիսիուսի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։
Այդուհանդերձ, հյուրերը կարողացան սխրանք գործել ու խաղավերջում փրկել խաղը` այն տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
Նախ 83-րդ րոպեին հաշիվը կրճատեց Ժոնաթան Մամբան, ապա 90+1-րդ րոպեին Մարկոս Ալոնսոն աչքի ընկավ 11-մետրանոցից։
Լրացուցիչ ժամանակում Կառլո Անչլեոտիի գլխավորած թիմը մեծացրեց ճնշումն ու կարողացավ, ի վերջո, կոտրել մրցակցի դիմադրությսւնը և հաղթել 5:2 հաշվով։
108-րդ րոպեին «Ռեալին» առաջ մղեց Էնդրիկը, 112-րդ րոպեին Ֆեդերիկո Վալվերդեն խփեց մադրիդյան գրանդի չորրորդ գոլը, իսկ 120-ին Էնդրիկը դուբլ գրանցեց ու դրեց հանդիպման վերջակետը։
Այսպիսով, «Ռեալը» դարձավ Իսպանայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը։ Ավելի վաղ պայքարը շարունակելու հնարավորություն ստացել էին նաև «Վալենսիան», «Խետաֆեն», «Լեգանեսը», «Բարսելոնան», Մադրիդի «Ատլետիկոն», «Օսասունան» և «Ռեալ Սոսիեդադը»։ Քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա հունվարի 20-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Copa del Rey, Էնդրիկ, Իսպանիայի գավաթ, Կառլո Անչելոտի, Կիլիան-Մբապե, Ջոնաթան Բամբա, Ռեալ Մադրիդ, Սելտա, Վինիսիուս