Թրիլեր Անգլիայում! «Բարսան» 90+6-ին ոչ-ոքի կորզեց «Նյուքասլից» 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» «Սեյնթ Ջեյսմ Պարկ» ստադիոնում մեծ դժվարությամբ ոչ-ոքի գրանցեց «Նյուքասլի» հետ. գրանցվեց 1:1 հաշիվը։
«Կաչաղակներից» հաշիվը 86-րդ րոպեին բացեց Հարվի Բարսնը, իսկ «բլաուգրանայի» պատասխան գոլը 90+6-ին 11-մետրանոցից խփեց Լամին Յամալը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտին 18-ին «Կամպ Նոու» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml