Թուրքիան ծանր պայքարում հաղթեց Ուելսին🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Թուրքիայի հավաքականը D խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Ուելսի դեմ։
Ծանր ընթացածք ստացած խաղում Թուրքիայի հավաքականը կարողացավ հաղթել 2:0 հաշվով։
Շտեֆան Կունցի թիմի կազմից աչքի ընկան Ումութ Նայիրն ու Արդա Գյուլերը։
Նշենք, որ հյուրերը 41-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր Ջո Մորելը։
D խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Խմբի մրցաշարային աղյուսակը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.
- Թուրքիա – 9 միավոր
- Հայաստան (անցկացրած 3 հանդիպում) – 6 միավոր
- Ուելս – 4 միավոր
- Խորվաթիա (անցկացրած 2 հանդիպում) – 4 միավոր
- Լատվիա – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արդա Գյուլեր, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Թուրքիայի հավաքական, Լատվիայի հավաքական, Խորվաթիայի հավաքական, Հայաստանի-հավաքական, Շտեֆան Կունց, Ուելսի հավաքական