Ընկերական հանդիպումներ. Չելսին ու Արսենալը հաղթանակներ տոնեցին🎥
«Արսենալը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու մեկնել է ԱՄՆ` անցկացնելու շրջագայութնուն, որտեղ Բալթիմոր քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց «Էվերտոնի» դեմ։
Միկել Արտետայի թիմն առաջին կեսում ստացավ երկու գնդակի առավելություն. 33-րդ ու 36-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար թիմի նորեկ Գաբրիել Ժեզուսն ու Բուկայո Սական։
Հետագայում «զինագործները» պահպանեցին այդ առավելությունը` հաղթելով 2:0 հաշվով։
«Չելսին» նույնպես մեկնել է ԱՄՆ` պատրաստվելու 2022/23 մրցաշրջանին, որտեղ Լաս Վեգասի «Էլիդջենթ» մարզադաշտում մրցրեց մեքսիկական «Ամերիկայի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո 55-րդ րոպեին Տիմո Վերներն առաջ մղեց «ազնվականներին», սակայն արդեն 60-րդ րոպեին «արծիվները», Ռիս Ջեյմսի ինքնագոլի շնորհիվ, հավասարեցրին հաշիվը։
Այդուհանդերձ, 83-րդ րոպեին Մեյսոն Մաունթը, հեռահար հարվածով դառնալով հիասքանչ գոլի հեղինակ, 2:1 հաշվով հաղթանակ պարգևեց լոնդոնյան ակումբին։
Հավելենք, որ Թոմաս Տուխելի թիմը հուլիսի 21-ին կմրցի ՄԼՍ-ը ներկայացնող «Շարլոթի», իսկ հուլիսի 24-ին` «Արսենալի» դեմ։
Նշենք, որ նախքան «Չելսիի» դեմ խաղը, «Արսենալը» նախատեսված այլ ընկերական հանդիպում չունի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամերիկա, Արսենալ, Բուկայո Սակա, Գաբրիել Ժեզուս, ընկերական-հանդիպումներ, Թոմաս ՏՈւխել, Մեյսոն Մաունթ, Միկել Արտետա, Չելսի, Ռիս Ջեյմս, Տիմո Վերներ