Ընկերական հանդիպումներ. Հայաստանի հավաքականը խաղավերջում բաց թողեց հաղթանակը Կոսովոյի դեմ խաղում🎥
Հայաստանի հավաքականը «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի ընտրանու դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 2:2 հաշվով։
Հայաստանի հավաքականի կազմից գոլերի հեղինակներ դարձան Ժիրայր Շաղոյանն ու Կամո Հովհաննիսյանը։
Տանտերերի գոլերը խփեցին Լիրիմ Կաստրատին և Դոնաթ Ռուդհանին։ Վերջինս Կոսովոյի ընտրանուն պարտությունից փրկեց 90+3-րդ րոպեին։
Հավելենք, որ հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 19-ին և կմրցի Ալբանիայի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Ժիրայր Շաղոյան, Կամո-Հովհաննիսյան, Կոսովոյի հավաքական, Հայաստանի-հավաքական