Ընկերական հանդիպումներ. Ինտերը գոլառատ խաղում պարտվեց Վիլյառեալին🎥

Ընկերական հանդիպումներ. Ինտերը գոլառատ խաղում պարտվեց Վիլյառեալին🎥

07/08/2022 - 00:49

«Ինտերն» ավարտեց միջմրցաշրջանային հատվածն ու վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց` Պեսկարայի «Ադրիատիկո» մարզադաշտում մրցելով «Վիլյառեալի» դեմ։

Բավական գոլառատ խաղում «դեդին սուզանավը» հաղթեց 4:2 հաշվով։

Ունայի Էմերիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալֆոնսո Պեդրասան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆրանսիս Կոկլենն ու Նիկոլաս Ջեքսոնը, իսկ «ներաձուրիների» կազմից աչքի ընկան Ռոմելու Լուկակուն և Դանիլո Դ’Ամբրոզիոն։

Նշենք, որ միլանյան ակումբի կամզից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման դուրս գալով 52-րդ րոպեին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022