Ընդհատվել է Մանչեսթեր Սիթիի անհավանական շարքը
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Արսենալի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։
Այս խաղով ընդհատվեց «Էթիհադ» մարզադաշտում «քաղաքաբնակների» 57 խաղից բաղկացած անհավանական շարքը։
Gracenote Live-ը հայտնում է, որ Պեպ Գվարդիոլայի թիմը նախորդ անգամ «Էթիհադում» գոլի հեղինակ չէր դարձել 2022 թ. մարտի 9-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ կայացած պատասխան խաղում, որն ավարտվել էր նույն` 0:0 հաշվով։
Մանկունյական ակումբի` տնային խաղերում գոլային շարքը ձգվեց 754 օր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Էթիհադ, Մանչեսթեր-Սիթի