Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Վազգեն Թևանյանը (65 կգ) պայքարն սկսեց փետրվարի 16-ին և մեկնարկային գոտեմարտում վստահ հաղթանակից հետո 4:5 հաշվով զիջեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուս Գաջիմուրադ Ռաշիդովին։
Հետագայում Ռաշիդովը հասավ եզրափակիչ` հնարավորություն տալով Թևանյանին անցկացնել սփոփիչ գոտեմարտ։
Փետրվարի 17-ին հայ ըմբիշը կմրցի գերմանացի Անդրե Կլարկի դեմ, ում հաղթելու դեպքում կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գաջիմուրադ Ռաշիդով, Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ, Վազգեն Թևանյան