Ըմբշամարտի ԵԱ. Մեժլում Մեժլումյանն ու Հայկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվում է ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Մրցումային վերջին օրը Մեժլում Մեժլումյանը (61 կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնի վրացի Շոթա Ֆարտենաձեի դեմ։
Հայկ Պապիկյանը (74 կգ) նույնպես սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և կմրցի իսպանացի մրցակցի հետ։
Հայ ըմբիշները հաղթելու դեպքում կպայքարեն բրոնզե մեդալի համար։
Սփոփիչ գոտեմարտերի մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված են 17:00-ից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ, Հայկ Պապիկյան, Մեժլում Մեժլումյան