Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը ջախջախիչ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Պայքարն են սկսել 61 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Արսեն Հարությունյանը։
Մեկնարկային գոտեմարտում հաղթելուց հետո Հարությունյանը դուրս եկավ և մրցեց Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյանի դեմ` մրցակցին ջախջախելով 10:0 հաշվով։
Այսպիսով, ապրիլի 19-ին Արսեն Հարությունյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Հարությունյան, Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ