Ըմբշամարտի ԱԱ. Շանթ Խաչատրյանը հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Նարեկ Օհանյանին🎥
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Շանթ Խաչատրյանը (72 կգ) պայքարն սկսեց որակավորման փուլից և 5:1 հաշվով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Նարեկ Օհանյանին, ով հանդես է գալիս, այսպես կոչված, չեզոք դրոշի ներքո։
Խաչատրյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ և կմրցի Սելչուկ Չանի (Թուրքիա)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Շանթ Խաչատրյան