Ըմբշամարտի ԱԱ. Ամոյանը ծանր պայքարում հաղթեց թուրք մրցակցին
Ըմբշամարտի ԱԱ. Ամոյանը ծանր պայքարում հաղթեց թուրք մրցակցին
18/09/2025 - 17:00

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր Ամոյանը քառորդ եզրափակիչում ծանր պայքարում 3:1 հաշվով հաղթեց թուրք Ահմեդ Յիլմազին։

Ամոյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի իրանցի Ալիռեզա Աբդելավիին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025