Էրիկսենը նշել է, թե երբ է պատրաստվում վերադառնալ խաղադաշտ
«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը պատմել է, թե երբ է ծրագրում վերադառնալ խաղադաշտ.
«4-5 ամսից կսկսեմ կրկին դաշտ դուրս գալ։ Ինձ հետ ամեն ինչ կարգին է»,- նշել է դանիացի կիսապաշտպանը Corriere dello Sport-ին տված հարցազրույցի ժամանակ, որը մեջբերում է Nettavisen.so-ն։
Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 12-ին Եվրո-2020-ի 1-ին տուրի շրջանակում կայացած Դանիա 0:1 Ֆինլանդիա հանդիպման 42-րդ րոպեին Քրիստիան Էրիկսենն ուշագնաց եղավ։ Հետագայում պարզ դարձավ, որ Էրիկսենի մոտ սրտի կանգ է արձանագրվել, իսկ հոսպիտալում նրա վրա տեղադրվել է սրտի աշխատանքը ստուգող սարք` դեֆիբիլիատոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Ինտեր, Քրիստիան-Էրիկսեն, Ֆինլանդիայի հավաքական