Էվերտոնը շարունակում է հաղթել🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկել է 4-րդ տուրը։ Առաջնության առաջատարներից մեկը՝ «Էվերտոնը», «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցեց «Բրայթոնի» դեմ և հաղթեց 4։2 հաշվով։
Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց առաջնության լավագույն ռմբարկու Դոմենիկ Կալվերտ-Լյուինը, ով արդեն դարձել է 6 գոլի հեղինակ։
Նախքան ընդմիջման գնալը կողմերը մեկական գնդակով փոխանակվեցին․ նախ 41-րդ րոպեին Նիլ Մոպեյը հավասարացեց հաշիվը, ապա 45+2-րդ րոպեին Յերի Մինան կրկին առաջ մղեց մերսիսայդյան ակումբին։
Երկրորդ խաղակեսում իր խոսքն ասեց արդեն Խամես Ռոդրիգեսը, ով 52 և 70-րդ րոպեներին երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ, իսկ հաշիվը դարձրեց 4։1։
Հյուրեը հանդիպման մնացած ժամանակահատվածում կարողացան միայն մեկ գնդակ հետ բերել։ 90+2-րդ րոպեին Իվ Բիսուման ձևակերպեց խաղի վերջնահաշիվը՝ 4։2։
Այսպիսով, Կառլո Անչելոտիի 4 խաղից հետո վաստակել է 12 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բրայթոնը» 3 միավորով 14-րդն է։
# ԱՊԼ, Բրայթոն, Դոմենիկ Կալվերտ-Լյուին, Էվերտոն, Խամես-Ռոդրիգես, Կառլո Անչելոտի, Յերի Մինա, Նիլ Մոպեյ