Զինեդին Զիդան․ Մեծ խաղերի անզուգական վարպետը կամ ինչպես «Ռեալը» հաղթեց Էլ կլասիկոյում
Ապրիլի 10-ին իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում կայացավ պատմության 245-րդ Էլ կլասիկոն , որի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։
Պարտությունը «Բարսելոնայի» համար կարող է ճակատագրական լինել ինչպես Լա լիգայի հետագա չեմպիոնական պայքարում, այնպես էլ՝ Ռոնալդ Կումանի՝ աշխատանքից ազատման համար բավարար հիմքեր ստեղծել, եթե, իհարկե, կատալոնական ակումբը մրցաշրջանը չավարտի առաջին հորիզոնականում։
Մադրիդյան հանդիպումը շատ կարևոր էր չեմպիոնական մրցավազքի համար, որն ավարտվեց Զինեդին Զիդանի թիմի հաղթանակով։ Այս խաղից հետո «Ռեալն» ու «Ատլետիկոն» ունեն 66-ական միավոր, իսկ «Բարսելոնան»՝ 65։ Դե ինչ, Լա լիգայի վերջնամասը թեժ է լինելու։
Այժմ միասին կհասկանանք, թե ինչպես «արքայական» ակումբն ինչպես կերտեց այս հաղթանակը։
Նախ սկսենք նրանից, որ արդեն մի քանի Էլ կասիկո է «Ռեալի» կենտրոնը պարզապես գերակայում է «Բարսելոնայի» միջին օղին։ Ահա ապրիլի 10-ի խաղից Լուկա Մոդրիչի և Տոնի Կրոսի փոխանցումների քարտեզը․ բարձր որակը գերակայում է, միայն նշենք , որ կարմիր գծերով նշվածները սխալ փոխանցումներն են․
Անցնենք բուն խաղի վերլուծությանը։ Սկսենք նրանից, որ երկու մարզիչներն էլ որոշակի անակնկալներ էին պատրաստել։ Ճիշտ է՝ «Ռեալն» էլ (4-3-3), «Բարսելոնան» էլ (3-4-3 կամ 3-4-2-1) հանդիպումը սկսեցին այս մրցաշրջանում իրենց համար սովորական դարձած տակտիկական դասավորություններով, բայց կարևոր է նշել, որ դրանք հիբրիդ էին, իսկ անակնկալները կարևոր մանրուքների մեջ էին։
«Ռեալ Մադրիդ»
Զիդան Զիդանը «արքայական» ակումբն խաղադաշտ էր դուրս բերել 4-3-3 հիբրիդ դասավորությումբ, որտեղ կարևորը է ոչ թե Ֆրեդրիկո Վալվերդեի դիրքը, այլ դերը։
Ուրուգվայցին մադրիդցիների պրեսինգի ժամանակ շատ էր բարձրանում և ընդհուպ սկսում էր ճնշում գործադրել Կլեման Լանգլեի վրա, իսկ պաշտպանվելիս նա իջնում էր շատ խորը՝ Ժորդի Ալբային հսկելու համար։ Այսինքն, նրա դիրքը պաշտպանվելիս ուղղակիորեն պայմանավորված էր Ալբայի տեղաշարժով։
Ճիշտ է՝ Վալվերդեն որոշակի բացթողումներ ունեցավ, բայց, ընդհանուր առմամբ, նա վատ հանդիպում չանցկացրեց, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչ լայնածավալ աշխատանք էր նրան հանձնարարել Զիզուն։ 22-ամյա ֆուտբոլիստը նաև հրաշալի էր կարողանում «կապել» հակագրոհները․ առաջին գոլը դրա վառ ապացույցն էր, երբ Ֆեդեն աջ եզրով հրաշալի անցում կատարեց, տեղափոխվեց դաշտի կենտրոն և գնդակն ուղարկեց աջով բացվող Լուկաս Վասկեսին, իսկ մնացածը դուք ինքներդ էլ լավ գիտեք։
Ահա այսպիսի տեսք ուներ «Ռեալի» դասավորությունը պաշտանվելիս․ ուշադրություն դարձրե՛ք Վալվերդեի դիրքին։
«Բարսելոնա»
«Բլաուգրանասն» այս խաղը սկսեց տակտիկական 3-4-3 կամ 3-4-2-1 հիբրիդ դասավորությամբ։ Այս տակտիկական դասավորությունը մի նուրբ ու չափազանց կարևոր հանգամանք ուներ, որից, չգիտես ինչու, հրաժարվել էր Ռոնալդ Կումանն այս խաղում․ այդ հանգամանքը այն էր, որ թե՛ հարձակման գծում, թե՛ պաշտպանությունում կային ազատ խաղացողներ։
Հարձակման գծում Լեո Մեսսին էր բնականաբար, ով նահանջում էր և սկսում էր գրոհը խորքից, իսկ պաշտպանությունում՝ Ֆրենկի դե Յոնգը, ով խաղը սկսում էր կենտրոնական պաշտպանի դիրքում, բայց նրա իրական դերը լրիվ այլ էր։ Հոլանդացի ֆուտբոլիստը ազատորեն կարող էր մասնակցել գրոհի սկզբնական փուլին, տեղաշարժել գնդակը, այսինքն, նա Մեսսիի պես հստակ դիրք չուներ, ինչը դիրքային գրոհների ժամանակ «Բարսելոնային» անկանխատեսելի էր դարձնում։ Ահա այս ամենից Կումանը հրաժարվել էր։ Հոլանդացի մասնագետը խաղադաշտ էր դուրս բերել երեք «մաքուր» կենտրոնական պաշտպանների, հետևաբար՝ Դե Յոնգի դերն էլ փոխվել էր։
Կատոլանական ակումբը հանդիպումը սկսել էր հետևյալ մեկնարկային կազմով․
Այստեղ կարևոր է նշել, որ Ռոնալդ Կումանը չափազամց զգուշավորթյուն է դրսևորել և գուցե այն հետագայում դրական գնահատվեր, եթե առաջին գոլը հեղինակեր իր թիմը, բայց այդպես չեղավ։
«Բարսելոնան» առաջինը գնդակ բաց թողեց և դրանից հետո արդեն նրա գրոհները տրամաբանական էին և հանգիստ կռահելի մադրիդցիների կողմից, քանի որ ընդհանրապես չկային կեղծ դիրքեր, ինչը Կումանի բաց թողումն է, և հենց դա էր պատճառը, որ «կապտառնագույնների» ֆուտբոլիստները, տեսնելով, որ չի ստացվում իրենց խաղը, անդադար գնդակը փոխանցում էին Մեսսիի ուղղությամբ, որպեսզի նա որևէ կերպ բեկում մտցնի իր թիմի գրոհներում։
Այս դասավորության մեկ այլ բացասական կողմը այն էր, որ նրանք այս դասավորությամբ շատ քիչ խաղակցված են, երբ Դե Յոնգը հենակետային գոտում է, Պեդրիի դերն է փոխվում, ու այդպես շղթայի պես բերում է այլ փոփոխությունների, ինչն էլ հանգեցնում էր գրոհելիս գնդակի անիմաստ կորուստների, վտանգավոր հակագրոհների։
Երկրորդ խաղակես․ Կումանը բացում է խաղը
Երկրորդ խաղակեսում Կումանը որոշում է բացել խաղը․ պարզապես նրա որոշումը ուղղված չէր միայն «Բարսելոնայի» միակողմանի գերիշխանության հաստատելուն, այլ այդ որոշումով խաղը բացվեց երկկողմանի և զարմանլի է, որ ընդամնեը մեկ գնդակ գրանցվեց երկորրդ կեսում, չնայած երկու թիմերն էլ ունեին բազմաթիվ հնարավորություններ։
Ի՞նչ արեց Կումանը․ նա փոխեց Ուսման Դեմբելեի դիրքը, իսկ Սերժինիո Դեստի փոխարեն դաշտ մտավ Անտուան Գրիզմանը։
Դեմբելեն դարձավ աջ վինգեր և այդ ամենը բերեց նրան , որ Օսկար Մինգեսան սկսեց խաղալ ոչ թե կենտրոնական, այլ եզրային պաշտպանի դիրքում։
«Բարսելոնայի նման դասավորության դեպքում ազատություն էր ստանում Վինիսիուսը, ով զբաղեցրել էր Մինգեսայի թիկունքում գտնվող գոտին, ինչը հոյակապ հնարավորություն էր տալիս հակագրոհների համար, որոնք ուղղակի գերազանց վարում էր Լուկա Մոդրիչը։ Նրա որոշումները պարզապես շոյում էին մարդու զգացմունքները։
Սա վերջին տարիների ամենաբաց Կլասիկոն է և հենց Կումանի որոշումով խաղը բացվեց և երկրոդ կեսում մենք ավելի դիտարժան ֆուտբոլ տեսանք, բայց, ընդհանուր առմամբ, այս խաղը Զիդանի հաղթանակն էր։ Ֆրանսիացին հերթական անգամ փայլում է իր դիպուկ որոշումներով, իսկ «Ռեալի» կիասպաշտպանության եռյակը, ինչպես կոնյակը, որքան հին, այնքան լավ և ավելի թունդ։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!։
Կարեն Պողոսյան
# Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Զինեդին-Զիդան, Էլ Կլասիկո, Ժորդի Ալբա, Լա լիգա, Լեո Մեսսի, Լուկաս Վասկես, Կարեն Պողոսյան, Կարիմ-Բենզեմա, Ուսման-Դեմբելե, Պեդրի, Ռեալ Մադրիդ, Ռոնալդ Կուման, վերլուծություն, Օսկար Մինգեսա, Ֆեդերիկո Վալվերդե, Ֆրենկի-դե-Յոնգ