Զիդան․ «Ազարը բոլորիդ գրողի ծոցը կուղարկի, երբ անհրաժեշտ մարզավիճակ հավաքի»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի վինգեր Էդեն Ազարի մասին, ով արդեն ապաքինվել է վնասվածքից և, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Լա լիգայի 27-րդ տուրի «Էլչեի» դեմ տնային հանդիպմանը․
«Ես տեսնում եմ, որ նա ֆիզիկապես լավ է պատրաստված, ինչը շատ կարևոր է։ Հոգեբանորեն նա նույնպես պատրաստ է։ Էդենը հաղթահարեց բոլոր խնդիրները․ հիմա նրա հետ ամեն ինչ լավ է։ Մենք հույս ենք կապում նրա հետ։
Ինձ չի անհանգստացնում, որ մենք քիչ գոլեր ենք խփում։ Ունենք այն, ինչ ունենք․ վիճակագրությունը բոլորին հասանելի է, սակայն մենք առաջընթաց ենք ակնկալում։
Էդենի վնասվածքը բարդ էր։ Նախկինում նա նման վնանասվածք չէր ստացել, սակայն նա երկարաժամկետ պայմանագիր ունի «Ռեալի» հետ։ Ազարը բոլորիդ գրողի ծոցը կուղարկի, երբ անհրաժեշտ մարզավիճակ հավաքի, այդ պատճառով էլ ես լավատեսորեն եմ տրամադրված։
Դիմում եմ մեր երկրպագուներին․ երբ դու տատրաստ չես 100%-ով, ամեն ինչ շատ բարդ է թվում, սակայն Ազարը կհասնի հաջողության «Ռեալում»»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինների» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Էդեն Ազարը մասնակցել է ընդամենը 13 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա թիմը, Լա լիգայի շրջանակում անցկացրած 26 հանդիպումներից հետո, վաստակել է 54 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով «Բարսելոնային» (56 միավոր) և «Ատլետիկոյին» (62 միավոր)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զինեդին-Զիդան, Էդեն-Ազար, Էլչե, Լա լիգա, Լա-լիգա