Զիդանի թիմը տանում է առաջին հաղթանակը🎥
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ՝ 2։3 հաշվով դժվար հաղթանակ կորզելով։
Առաջին խաղակեսում անդալուսական ակումբի ֆուտբոլիստներն ավելի լավ տեսք ունեին և ընդմիջման գնացին 2։1 հաշվի պայմաններում։ 14-րդ րոպեին Ֆեդե Վալվերդեն առաջ էր մղել «արքայական» ակումբին, սակայն 35 ու 37-րդ րոպեներին Այսա Մանդին և Վիլյամ Կարվալյուն համապատասխանաբար գրավեցին Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը՝ առաջ մղելով իրենց թիմին։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 48-րդ րոպեին, «Ռեալի» ֆուտբոլիստները շատ արագ հավասարեցրին հաշիվը։ Դանի Կարվախալի աջ եզրից կատարած փոխանցումից հետո «Բետիսի» պաշտպան Էմերսոնը գրավեց սեփական դարպասը։
67-րդ րոպեին «վարունգները» մնաց 10 ֆուտբոլիստներով։ Լուկա Յովիչը մեն-մենակ էր դուրս եկել Խոել Ռոբլեսի դիմաց, իսկ նույն Էմերսոնը միայն կանոնների խախտման գնով կասեցրեց սերբ հարձակվողին։ Հանդիպման գլխավոր մրցավարը երկար քննարկեց դրվագը տեսակրկնապատկերների սենյակում աշխատող իր գործընկերների հետ, նույնիսկ գնաց անձամբ դիտեց դրվագի կրկնապատկերը և, ի վերջո, բրազիլացի պաշտպանին վերջին հույսի խախտման համար հեռացրեց խաղադաշտին։
Նույն պատկերը գրացնվեց նաև 82-րդ րոպեին, երբ Մարկ Բարտրան սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց փոխարինման դուրս եկած Բորխա Մայորալի նկատմամբ։ Հանդիպման գլխավոր մրցավար Ռիկարդո Բենգոեչեան երկար մտորումներից հետո նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Սերխիո Ռամոսը՝ խփելով իր թիմի հաղթական գնդակը։
Այսպսիով, «Ռեալը» 3։2 հաշվով դժվարությամբ կոտրեց «Բեիսի» դիմադրությունը։ Զինեդին Զիդանի թիմը Լա լիգայի նոր մեկնարկած առաջնության շրջանակում տարավ առաջին հաղթանակը և վաստակած 4 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Բետիսն» ունի 6 միավոր և 2-րդն է։
# Այսա Մանդի, Բետիս, Էմերսոն, Լա-լիգա, Լուկա Յովիչ, Ռեալ Մադրիդ, Ռիկարդու Կարվալյու, Սերխիո-Ռամոս, Ֆեդերիկո Վալվերդե