Զախարյանը կհրավիրվի ՌԴ հավաքական` մասնակցելու ԱԱ-2022-ի որակավորման փուլի հանդիպումներին
Ինչպես տեղեկացնում է РБК-Спортс-ը, «Դինամո Մոսկվայի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը կհրավիրվի Ռուսաստանի հավաքական` մասնակցելու սեպտեմբերին կայանալիք ԱԱ-2022-ի որակավորման փուլի հանդիպումներին։
Աղբյուրի փոխանցմամբ` ՌԴ հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը երիտասարդ ֆուտբոլիստի հետ լուրջ հույսեր է կապում։
Նշվում է, որ հավաքականի ընդլայնված հայտացուցակը կհարապարակվի օգոստոսի 16-ին։
Հիշեցնենք` Զախարյանն արդեն հրավիրվել է Ռուսաստանի հավաքական և ընդգրկված է եղել Եվրո-2020-ի ընդլայնված հայտացուցակում, սակայն մրցաշարը բաց է թողել բակտերիալ անգինայի պատճառով։
Հավելենք, որ Ռուսաստանի հավաքականը սեպտեմբերի 1-ին և 7-ին սեփական հարկի տակ կմրցի համապատասխանաբար Խորվաթիայի և Մալթայի դեմ, իսկ ամսի 4-ին կհյուրընկալվի Կիպրոսին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, ԵՎՐՈ-2020, Ռուսաստանի հավաքական, Վալերի Կարպին