Երբ գոլ խփելն ավելի հեշտ է, քան վրիպելը․ Վերների անհավանական վրիպումը Լիդսի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցում է «Լիդսի» դեմ։
Հանդիպման 10-րդ րոպեին լոնդոնյան ակումբն անկյունայինի խաղարկումից հետո հիանալի հնարավորություն ուներ հաշիվը դարձնել 1։1, սակայն Տիմո Վերները անհավանական դիրքից վրիպեց՝ չկարողանալով 1-2 մետրից գրավել մրցակցի դատարկ դարպասը։ Գերմանացին հարվածեց ուղղահայաց դարպասաձողին։
Ամեն դեպքում, նախքան ընդմիջման գնալը Ֆրենկ Լեմպարդի սաները 27-րդ րոպեին Օլիվիե Ժիրուի խփած գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը։
# ԱՊԼ, Լիդս, Չելսի, Տիմո Վերներ, Օլիվիե Ժիրու