Եվրո-2020-ի գլխավոր ֆավորիտն` ըստ Interfootball-ի
Այսօր` հունիսի 11-ին, վերջապես մեկնարկում է Եվրո-2020-ը, որը պետք է կայանար դեռևս նախորդ ամռանը, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, հետաձգվեց մեկ տարով։
Interfootball-ն Telegram-ի պաշտոնական ալիքում հունիսի 9-ին հարցում տեղադրեց, որպեսզի իր հետևորդների կարծիքն իմանա Եվրո-2020-ի գլխավոր ֆավորիտի վերաբերյալ։
Հարցման մասնակիցների մեծ մասը Եվրո-2020-ի գլխավոր ֆավորիտ համարում է Ֆրանսիայի հավաքականին, որը ստացել է ձայների 52%-ը։
«Եռագույններին» հաջորդում է Անգլիայի հավաքականը` ստացած 11% ձայնով։
3-4-րդ հորիզոնականները, 9-ական % ձայնով, կիսել են Պորտուգալիայի և Բելգիայի հավաքականները
Տարբերակների մեջ կար նաև «այլ հավաքական» տարբերակ, որի օգտին քվեարկել էին հարցմանը մասնակցածների 7%-ը։ «Այդ տարբերակի» տակ ենթադրաբար թաքնված է Իտալիայի հավաքականը։
Առաջարակված մյուս հավաքականները բաշխվել են հետևյալ հաջորդականությամբ.
6. Իսպանիա – 5%
7. Հոլանդիա – 4 %
8. Գերմանիա – 3 %
9-10. Դանիա – 0%
9-10. Խորվաթիա – 0%
Հ.Գ. միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով` https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք անցկաղվող մյուս հարցումներին։
# Անգլիայի հավաքական, Բելգիայի հավաքական, Գերմանիայի հավաքական, Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Իսպանիայի գավաթ, իտալիայի հավաքական, Խորվաթիայի հավաքական, Հոլանդիայի հավաքական, Պորտուգալիայի հավաքական, Ֆրանսիայի հավաքական