Եվրո-2020. Անգլիա – Խորվաթիա
Հունիսի 13-ին Եվրո-2020-ի շրջանակում պայքարի մեջ են մտնում միանգամից երկու հզոր հավաքականներ։ Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից Անգլիայի հավաքականը D խմբի շրջանակում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կմրցի աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու դեմ, որի հետ շատ հին հաշիվներ ունի։
Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 17:00-ին։

Մրցող կողմերի մարզավիճակները
Անգլիա – Վերջին 10 խաղերում «երեք առյուծները» տոնել են 8 հաղթանակ և կրել են 2 պարտություն` գոլերի 20:5 հարաբերակցությամբ։
Գարեթ Սաութգեյթի թիմը վերջին 6 խաղերում տոնել է նույնքան հաղթանակ` բաց թողնելսվ ընդամենը 1 գոլ։

Խորվաթիա – Վերջին 10 խաղերում Զլատկո Դալիչի սաները տոնել են ընդամենը 3 հաղթանակ, 2 խաղ ավարտել են ոչ-ոքի, իսկ 5 խաղում էլ պարտվել են` գնդակների 16:13 հարաբերակցությամբ։
«Շախմատայիններն» ակնհայտ է, որ այնքան էլ լավ մարզավիճակում չեն մոտենում տարվա գլխավոր ստուգատեսին։ Վերջերս կայացած ընկերական խաղում նույնսիկ Հայաստանի հավաքականը անախորժություններ պարգևեց խորվաթներին և չպարտվեց մրցակցին. գրանցվեց 1:1 հաշիվը։

Հավաքականների կորուստները խաղից առաջ
Անգլիա – Դին Հենդերսոն, Բուկայո Սակա. հարցականի տակ է Հարի Մագուայերի մասնակցութնունը
Խորվաթիա – առանց կորուստների

Դիմակայության պատմությունը
Կողմերը միմյան դեմ դուրս են եկել 10 անգամ. առավելությունը Անգլիայի հավաքականի կողմն է, որը տոնել է 5 հաղթանակ, 3 խաղ ավարտվել է Խորվաթիայի հաղէանակով, իսկ ևս 2 հանդիպման շրջանակում էլ գրանցվել է ոչ-ոքի։
Ճիշտ է` դիմակայությունում անգլիացիներն ունեն առավելություն, սակայն Խորվաթիայի հավաքականի տարած 3 խաղթանակները, կարծում ենք, դեռևս երկար կմնան «երեք առյուծների» երկրպագուների հիշողություններում։
Խորվաթներն այդ 3 հաղթանակներից 2-ը տոնել են Եվրո-2008-ի որակավորման փուլի ընթացքում։
Հատկապես հիշատակման է արժանի այդ ընտրական փուլի Լոնդոնում կայացած խաղը, երբ Խորվաթիայի հավաքականը 88 հազար երկրպագուների աչքի առաջ 3:2 հաշվով հաղթեց Անգլիային` զրկելով նրան Եվրո-2008-ի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։
Խորվաթների` Անգլիայի նկատմամբ տոնած վերջին աղմկոտ հաղթանակը դեռևս շատ թարմ է. 2018-ի հուլիսի 11-ին Զլատկո Դալիչի թիմը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։
Այս դիմակայության լավագույն ռմբարկուն Ֆրենկ Լեմպարդն է, ով դարձել է 5 գոլի հեղինակ։

Հավանական մեկնարկային կազմերը
Անգլիա
Դարպասապահ – Ջորդան Պիկֆորդ
Պաշտպաններ – Կայել Վոլքեր, Ջոն Սթոունզ, Հարի Մագուայեր/Տայրոն Մինգս, Լյուկ Շոու
Կիսապաշտպաններ – Դեկլան Ռայս, Ջորդան Հենդերսոն, Մեյսոն Մաունթ
Հարձակվողներ – Ջեյդոն Սանչո, Հարի Քեյն, Ֆիլ Ֆոդեն

Խորվաթիա
Դարպասապահ – Դոմինիկ Լիվակովիչ
Պաշտպաններ – Շիմե Վրսալկո, Դուե Չալետա-Ցար, Դոմոգոյ Վիդա, Բորնա Բարիշիչ
Կիսապաշտպաններ – Մարսելո Բրոզովիչ, Մատեո Կովաչիչ, Լուկա Մոդրիչ
Հարձակվողներ – Իվան Պերիշիչ, Անդրեյ Կրամարիչ, Անտե Ռեբիչ

Հանդիպման գլխավոր մրցավարը
Անգլիա – Խորվաթիա հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները` Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ, ում եզրերում կօգնեն Ալեսանդրո Ջալատինին և Ֆաբիանո Պրետին։
Հանդիպման 4-րդ պաշտոնյա է նշանակվել հոլանդացի Բյորն Կույպերսը, իսկ VAR համակարգի պատասխանատուները լինելու են Մասիմիլիանո Իրատին, Ժոաու Պինեյրուն, Պաոլո Վալերին ու Ֆիլիպո Մելին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
