Եղբայրական դաշինք Բենեվենտո – Լացիո խաղում🎥
Դեկտեմբերի 15-ին մեկնարկեց իտալական Ա սերիայի 12-րդ տուրը, որի շրջանակում արդեն կայացել է երկու հանդիպում։
«Բենեվենտոն» սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» դեմ։ Այս հանդիպումը ֆուտբոլային հանրությանը գրավել էր երկու եղբայրների մրցակցության պատճառով։ «Բենեվենտոն» մարզում է Սիմոնե Ինձզագին, իսկ «Լացիոն»՝ Ֆիլիպո Ինձզագին։
Եղբայրները որոշել էին միմյանց անախորժություններ չպատճառեին, այդ պատճառով էլ բաժանվեցին խաղաղությամբ։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով․ Չիրո Իմոբիլեի 25-րդ րոպեին խփած գոլին, 45-րդ րոպեին պատասխանեց «Բենեվենտոյի» կիսապաշտպան Պասկուալե Սկյատարելան։
Ընդհանարապես, հռոմեական ակումբը ոչ մի կերպ չի կարողանում վերգտնել իր նախկին խաղը և պաշտոնական վերջին 6 խաղերում տարել է ընդամենը մեկ հաղթանակ։ «Արծիվները» վաստակեցին 18 միավոր և զբաղեցնում են 9-րդ հորիզոնականը, իսկ «Բենեվենտոն» 12 միավորով 13-րդն է։
Տուրի մեկնարկային խաղում էլ «Ուդինեզեն» ու «Կրոտոնեն» գրանցեցին 0։0 հաշիվը։
# Ա-սերիա, Բենեվենտո, Լացիո, Կրոտոնե, Ուդինեզե, Չիրո Իմոբիլե, Պասկուալե Սկյատարելա, Սիմոնե Ինձզագի, Ֆիլիպո Ինձզագի