ԵԼ. հայկական ակումբներն իմացան իրենց մրցակիցներին
Այսօր` օգոստոսի 10-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, ինչի արդյուքնում պարզ դարձան նաև հայկական ակումբների մրցակիցները։
Ասյպիսով, «Ալաշկերտը» Երևանում կմրցի Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Ռենովայի» դեմ, «Շիրակը» Բուխարեստում կմրցի «Ստյաուայի» դեմ, իսկ «Նոան» Ղազախստանում հյուրընկալվելու է «Կայրաթին», որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։
Հավելենք, որ խաղերը կայանալու են օգոստոսի 27-ին, իսկ դիմակայությունները բաղկացած եմ լինելու մեկ խաղից։
# Ալաշկերտ, Եվրոպա-լիգա, Կամո-Հովհաննիսյան, Կայրաթ, Նոա, Շիրակ, Ռենովա, Ստյաուա