Դրամա Ֆլորենցիայում. Յուվենտուսը 90+2-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ֆիորենտիայի դեմ խաղում🎥
Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ֆիորենտինան» Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստներն ավելի լավ տեսք ունեին և ունեին խաղային առավելություն, սակայն Վինչենցո Իտալյանոյի սաները մի շարք գոլային պահեր վատնեցին։
Հանդիպման հերոս դարձավ «Յուվենտուսի» դարպասապահ Մատիա Պերինը, ով 6 սեյվ կատարեց։
Երբ թվում էր` հանդիպումը կավարտվի 0:0 հաշվով, «բյանկոներիներին» հաջողվեց անակնկալ հաղթանակ կորզել. Խուան Կուադրադոյի փոխանցումից հետո Լորենցո Վենուտին գրավեց սեփական դարպասն ու դարձավ ինքնագոլի հեղինակ։
Այսպիսով, Մասիմիլիանո Ալեգրիի թիմը հաղթեց 1:0 հաշվով։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Coppa Italia, Իտալիայի-Գավաթ, Լորենցո Վենուտի, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Վինչենցո Իտալյանո, Ֆիորենտինա