Դրամա Միլանում. Ինտերը comeback արեց Լացիոյի դեմ խաղում 🎥
Իտալական Ա սերիայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, որտեղ «Ինտերը» մրցեց «Լացիոյի» դեմ։
Հանդիպումը մեկնարկել և ընթանում էր «ներաձուրիների» առավելությամբ, ինչկ արդյունքում տանտերերը 27-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի ջանքերով բացեցին հաշիվը, սակայն գլխավոր մրցավար Մարկո Գվիդան Խոակին Կոռեայի խաղից դուրս իրավիաճի պատճառով չարձանագրեց դարպասի գրավումը։
«Արծիվներն» էլ, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, 30-րդ րոպեին, օգտվելով Ֆրանչեսկո Աչերբիի կոպիտ սխալից, բացեցին հաշիվն. աչքի ընկավ Ֆելիպե Անդերսոնը։
Կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվով։
Երկրորդ կեսում Սիմոնե Ինձզագին դաշտ դուրս բերեց Լաուտարո Մարտինեսին և Ռոբին Գոսենսին` փորձելով հետ բերել կորցրածը։
Խաղակեսի մեծ մասում միլանյան ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն, սակայն երկար ժամանակ չէր հաջողվում խփել պատասխան գոլը։
Այդուհանդերձ, «Ինտերի» ֆուտբոլիստները խաղավերջում կարողացան տպավորիչ comeback անել և հաղթել 3:1 հաշվով։
Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գոսենսը, ով գոլը խփեց վնասվածքի գնով և փոխարինվեց։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 57 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական։
«Լացիոն», 61 միավորով, 2-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Լացիո, Խոակին Կոռեա, Հենրիխ-Մխիթարյան, Ռոբին Գոսենս, Սիմոնե Ինձզագի, Ֆելիպե Անդերսոն, Ֆրանչեսկո Աչերբի