Դրամա Լոնդոնում. Վուլվզը 90+7-րդ րոպեին միավոր փրկեց Չելսիի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «ազնվականները» բավական արագ երկու գնդակի առավելություն ստացան. 56-րդ ու 58-րդ րոպեներին երկու անգամ աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն` դառնալով դուբլի հեղինակ։
Նշենք, որ բելգիացի հարձակվողը Պրեմիեր լիգայի շրջանակում վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր 2021 թ. դեկտեմբերի 29-ին, երբ գրավեց «Բրայթոնի» դարպասը (1:1)։
Թվում էր` լոնդոնյան ակումբը հանդիպման մնացած ժամանակահատվածում կպահպանի երկու գնդակի առավելությունը, սակայն «գայլերին» հաջողվեց միավոր փրկել. նախ 79-րդ աչքի ընկավ Ֆրանսիսկո Տրինկաոն, ապա 90+7-րդ րոպեին` Կոնոր Կոուդին։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, ինչից հետո Թոմաս Տուխելի թիմը վաստակեց 67 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Վուլվզը», 50 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրունո Լագե, Թոմաս ՏՈւխել, Կոնոր Կոուդի, Չելսի, Ռոմելու-Լուկակու, Վուլվերհեմփթոն, Ֆրանսիսկո Տրինկաո