Դրամա «Էնֆիլդում». «Լիվերպուլն» ու «Արսենալը» գոլառատ պայքարում չպարզեցին հաղթողին 🎥

Դրամա «Էնֆիլդում». «Լիվերպուլն» ու «Արսենալը» գոլառատ պայքարում չպարզեցին հաղթողին 🎥

11/05/2025 - 21:46

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոնությունն ապահոված «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում մրցեց «Արսենալի» դեմ։

Մերսիսայդյան գրանդն առաջին խաղակեսում խաղային լուրջ առավելություն ուներ և մեկ րոպեում երկու գոլ խփեց։ 20-րդ րոպեին հաշիվը բացեց Կոդի Գակպոն, իսկ 21-րդ րոպեին Արնե Սլոթի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց Լուիս Դիասը։

Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում պատկերը գրեթե հակառակն էր. «զինագործները» կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու ոչ-ոքի գրանցել։

Միկել Արտետայի գլխավորած թիմից 47-րդ րոպեին հաշիվը կրճատեց Գաբրիել Մարտինելին, իսկ 70-րդ րոպեին երկրորդ պատասխան գոլը խփեց Միկել Մերինոն։

Լոնդոնյան գրանդը 79-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց Մերինոն։

Տանտերերն ստանալով քանակական առավելություն` փորձեցին հաղթանակ տանել, սակայն «Արսենալը» կարողացավ պահել ցանկալի հաշիվը։

Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով. «Լիվերպուլը» 83 միավորով առաջինն է, «Արսենալը»` 68 միավորով երկրորդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023