Դրամա Բրազիլիայում. Սանթոսն առաջին անգամ դուրս մնաց բարձրագույն դիվիզիոնից 🎥
Ավարտվեց բրազիլական Ա սերիայի 2023 թ. մրցաշրջանը, որի վերջին` 38-րդ տուրում դրամատիկ իրադարձություններ տեղի ունեցան։
«Սանթոսը», որը վերջին տուրից առաջ շանսեր էր պահպանում տեղը բարձրագույն դիվիզիոնում մնալու համար, 38-րդ խաղում սեփական հարկի տակ մրցեց «Ֆորթալեզայի» դեմ։
Լեգենդար ակումբը տեղը պահպանելու համար անհրաժեշտ էր հաղթել մրցակցին, սակայն Մարսելո Ֆերնանդեսի թիմը 90+6-րդ րոպեին գնդակ բաց թողեց` պարտվելով 1:2 հաշվով։
Հյուրերի կազմից աչքի ընկան Մարինիոն ու Խուան Լուսերոն, իսկ «Սանթոսի» կազմից միակ գոլը խփեց կենտրոնական պաշտպան Մեսիաս Ռոդրիգեսը։
Զուգահեռաբար ընթացող խաղերում էլ «Բաիան» 4:1 հաշվով հաղթեց «Ատլետիկո Մինեյրոյին», իսկ «Վասկո դա Գաման» 2:1` «Բրագանտինոյին»։
Այդ պարտությունից հետո «Սանթոսը» մնաց 43 միավորով, նահանջեց 17-րդ հորիզոնական և ակումբի 111 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ դուրս մնաց Բրազիլիայի բարձրագույն դիվիզիոնից` Ա սերիայից։
«Վասկո դա Գաման» և «Բաիան» վաստակեցին համապատասխանաբար 45 և 44 միավոր, առաջնությունն ավարտեցին 15-րդ ու 16-րդ հորիզոնականներում` պահպանելով տեղն Ա սերիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մինեյրո, Բաիա, Բրագանտինո, Բրազիլական Ա սերիա, Սանթոս, Վասկո դա Գամա, Ֆորտալեզա