Դրամա Բեռլինում. Ունիոնների պայքարը դրամատիկ և գոլառատ ավարտ ունեցավ🎥
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Բեռլինի «Ալթե Ֆորշտերայ» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին տեղի «Ունիոնն» ու բելգիական «Ունիոն Սեյնթ Ժիլուան»։
Կողմերը պարզապես թրիլլերային հանդիպում պարգևեցին ֆուտբոլասերներին, որն ավարտվեց 3:3 հաշվով։
Նշենք, որ Բրյուսելից ժամանած հյուրերը հանդիպման ընթացքում երեք անգամ հաշվի մեջ առաջվում էին, սակայն այդպես էլ չկարողացան գործը հաղթական ավարտին հասցնել։
Տանտերերի գոլերը խփեցին Յոսիպ Յուրանովիչը, Ռոբին Կնոխեն ու Սվեն Միխելը։ Վերջինս աչքի ընկավ 90-րդ րոպեին` բեռլինյան ակումբին փրկելով պարտությունից։
Բելգիական ակումբի կազմից էլ դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Բոնիֆացեն, մեկ գոլ էլ խփեց Յորբե Վերտեսենը։
Վերջում ավելացնենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Յոսիպ Յուրանովիչ, Ունիոն Սենթ Ժիլուա, Ունիոն-Բեռլին, Ռոբին Կնոխե, Վիկտոր Բոնիֆացե