Դի Մարիայի տպավորիչ գոլն ու ասիստն օգնել են «Ռոսարիոյին» հաղթել Բալեկյանի թիմին 🎥
Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի 10-րդ տուրում «Ռոսարիո Սենթրալը» մրցակի դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Խիմնասիա և Էսգրիմային»։
Հյուրերից կրկին փայլել է լեգենդար վինգեր Անխել Դի Մարիան` գրանցելով մեկական գոլ ու ասիստ։
Հատկապես տպավորիչ է ստացվել 37-ամյա ֆուտբոլիստի գոլը` մրցակցի դարպասը գրավելով անհատական անցումից հետո։
Դի Մարիան «Ռոսարիո Սենթրալ» վերադառնալուց հետո 10 խաղում 5 գոլ է խփել, կատարել 2 ասիստ։
«Խիմնասիա և Էսգրիմայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։
Արիել Օլանի գլխավորած թիմը Կլաուսուրայի B խմբում 15 միավորով երկրորդ տեղում է, «Խիմնասիան»` 10 միավորով 12-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am