Դիբալայի կրնկով կատարած ֆանտաստիկ գոլային փոխանցումը Կիեզային🎥
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ մրցում է «Յուվենտուսի» դեմ։
Հանդիպման 18-րդ րոպեին Պաուլո Դիբալան և Ֆեդերիկո Կիեզան միասին գեղեցկագույն գոլային գրոհ զարգացրին հարձակման աջ եզրով։ Երկու ֆուտբոլիստները «պատ» խաղարկեցին, ինչի արդյունքում Կիեզան բացեց խաղի հաշիվը՝ եզրափակելով արգենտինացի ֆուտբոլիստի կրնկով կատարած ֆանտաստիկ փոխանցումը։
# Ա-սերիա, Միլան, Պաուլո-Դիբալա, Ֆեդերիկո Կիեզա