Դե Ռոսսի․ «Հեյթերները քննադատում են Մեսսին, սակայն վախենում են կանանցից խնդրել հեռուստացույցի վահանակը»
«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտան Դանիելե դե Ռոսսին իր հիացմունքն է արտահայտել «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լեո Մեսսիի նկատմամբ․
«Եթե դուք Իտալիայում ասեք, որ Արգենտինայում Մեսսիին համարում են չափազանց սսառը անձնավորություն, ձեզ վրա կծիծաղեն։ Ինչպե՞ս կարող եք ասել, որ Մեսսիին պակասում է կիրքը, երբ նրա ամորձիներն ավելի մեծ են, քան բոլորինը միասին վերցրած։
Նստելով համակարգչի առջև՝ հեյթերներն անդադար քննադատում են Մեսսիին, սակայն նրանք նույնիսկ իրենց կանանցից ամաչում են ուզել հեռուստացույցի վահանակը, որպեսզի փոխեն ալիքը։Կան նաև այլ ֆուտբոլիստներ, որոնք շատ լավն են, ինչպիսին, օրինակ, Կրիշտիանու Ռոնալդուն է, սակայն ինձ դուր է գալիս հետևել Մեսսիի խաղին»,- իտալացի նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է La Nacion-ը
# Բարսելոնա, Դանիելե դե Ռոսսի, իտալիայի հավաքական, Լեո Մեսսի, Ռոմա