Դե Ձերբի. «Նման 11-մետրանոց նշանակելն ամոթ է» 🎥
«Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի խաղից (1:2) հետո դժգոհել է հանդիպման մրցավարությունից.
«Նման 11-մետրանոց նշանակելն ամոթ էր։ Հավատացե՛ք, նույնը կասեի, եթե մեր օգտին նշանակվեր այդ 11-մետրանոցը։ Դա 11-մետրանոց չէր։
Այնպես էլ չէ, որ մտածում եմ` այդ 11-մետրանոցը նշանակվեց կարմիր քարտի դրվագը փոխհատուցելու համար։
Մի շարք նոր ֆուտբոլիստներ ունենք, որոնց համար բարդ է անմիջապես բարձրացնել թիմի մակարդակը, բայց այս խաղը կարող էինք հաղթել։ Կարվախալի հեռացումից հետո բավարար ճնշում չգործադրեցինք»,- նշել է իտալացի մասնագետը, որի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Ռեալի» դեմ խաղում գլխավոր մրցավար Իլֆան Պելյտոն 81-րդ րոպեին «Մարսելի» պաշտպան Ֆակունդո Մեդինայի` սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղից հետո 11-մետրանոց է նշանակել պրովանսյան ակումբի դարասին, որն իրացրել է Կիլիան Մբապեն ու հաղթանակ պարգևել մադրիդյան գրանդին։
Նախքան 11-մետրանոցը` 72-րդ րոպեին, բոսնիացի մցավարը կարմիր քարտ էր ցույց տվել Դանի Կարվախալին «Մարսելի» դարպասապահ Խերոնիմո Ռուլիին գլխով հարվածելու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am