Դե լա Ֆուենտե. «Հանդերձարանում այնպիսի տպավորություն էր կարծես պարտվել էինք» 🎥
Եվրո-2024-ի որակավորկան փուլի վերջին` 10-րդ տուրում Իսպանիայի հավաքականը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Վրաստանին։
«Ֆուրիա ռոխայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Գավին, սակայն առաջին կեսի միջնամասում անմեղ իրավիճակում ծանր վնասվածք ստացավ և 26-րդ րոպեին դաշտում տեղը զիջեց Օյան Սանսեթին։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել։
Երիտասարդ ֆուտբոլիստն արդեն լքել է Իսպանիայի հավաքականի ճամբարը և միացել «Բարսելոնային», որի բուժանձնակազմը շուտով կհետազոտի վերջինիս` պարզելու համար վնասվածքի տեսակն ու լրջությունը։
Վրաստանի դեմ կայացած խաղից հետո «ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է ստեղծված իրավիճակի մասին.
«Հանդերձարանում այնպիսի տպավորություն էր կարծես պարտվել ենք։
Մենք անչափ ընկճված ենք։ Գավին ծանր վնասվածք է ստացել և բոլորիս համար իրավիճակը շատ դժվար է։
Դա դժբախտ պատահար էր. Գավին, ինչպես բոլորը, հիանալի պատրաատ էին այս հանդիպմանը»,- մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գավի, Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Լուիս դե լա Ֆուենտե