Դեպայը` Մենդիի գործի մասին. «Ո՞վ է պատասխանատու նրա անվանը հասցված վնասի համար»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթիի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Բենջամին Մենդին անմեղ է ճանաչվել բռնաբարության երկու գործով։
Նախկինում նա արդարացվել էր նաև բռնաբարության ևս 8 գործով։
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Մեմֆիս Դեպայը Instagram-ի իր էջքում Մենդիին աջակցող գրառում է կատարել.
«Բենջանին Մենդի. եկեք խոսենք այս դեպքի մաիսն։
Գործը փակված է։ Ի՞նչ պետք է այժմ անենք։ Ո՞վ պետք է օգնի մեր եղբորը կազդուրվել։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու նրա անվանը հասցված վնասի համար։ Ինչպե՞ս պետք է նա վերականգնի նա իր կարիերան։
Տարիներ շարունակ կատարված ներդրումներ` պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու համար… Իսկ այժմ ի՞նչ է լինելու։
Ես երբեք չեմ խոսել այս ամենի մասին, քանի դեռ չէի տիրապետում բոլոր մանրամասներին, սակայն երբ նա ճաղերի հետևում էր, մեկ անգամ FaceTime-ով զրուցել եմ Մենդիի հետ։ Մի քանի անգամ էլ խաղացել եմ նրա դեմ։ Երբեք որևէ չար բան չեմ տեսել նրա կողմից։
Մենք չենք կարող համակերպվել այն փաստի հետ, որ այս ամենը տեղի է ունենում մարզիկների հետ:
Մեզ պետք է պաշտպանել ոչ թե այն ժամանակ, երբ վնասն արդեն հասցվել է, այլ այն ժամանակ, երբ մեզ համար դժվար պահեր են։
Մարդիկ, մի անտեսե՛ք այս ամենը։
Եկե՛ք բոլորս աղոթենք Բենջամին Մենդիի համար, որպեսզի նա հնարավորինս շուտ վերականգնի իր հոգեկան առողջությունը, ֆիզիկական և հոգևոր ուժերը»,- գրել է հոլանդացի ֆուտբոլիստը։
Նշենք, որ 29-ամյա ֆուտբոլիստն իր գրառման մեջ նշել է ՖԻՖԱ-ի, անգլիական Պրեմիեր լիգայի, «Մանչեսթեր Սիթիի» ու Ֆրանսիայի հավաքականի էջերը։
Հավելենք, որ Դեպայի գրառումն Instagram-ում մեծ արձագանք է ստացել։
Մեկնաբանություններում Մենդիին աջակցել են բազմաթիվ նախկին ու ներկա ֆուտբոլիստներ, այդ թվում` Ջեք Գրիլիշը, Ռիո Ֆերդինանդը, Ալեքսանդր Զինչենկոն, Տրևո Չալոբան, Անտոնիո Ռյուդիգերը, Միրալեմ Պյանիչը, Աբդելհամիդ Սաբիրին, Ամին Հարիթը, Անդրեաս Պերեյրան, Սթիվեն Բերգվեյնը, Նունու Տավարեշը և այլք։
Բենջամին Մենդիի հետ կապված այս գործընթացն սկսվել էր դեռևս 2021 թ. օգոստոսից, ինչից հետո Բենջամին Մենդին պարբերաբար կալանավորվում էր և գրավի դիմաց ազատ արձկվում։
Ավելացնենք, որ Մենդին «Մանչեսթեր Սիթիի» շարքերը համալրել էր 2017 թվականին, որի կազմում անցկացրել է 75 հանդիպում` դառնալով 2 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆրանսիացի պաշտպանը «քաղաքաբնակների» կազմում վերջին անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել է 2021 թ. օգոստոսի 15-ին. այժմ նա ազատ գործակալի կարգավիճակ ունի։
28-ամյա ֆուտբոլիստն ընդգրկված է եղել Ֆրանսիայի հավաքականի` ԱԱ-2018-ի հայտացուցակում` դառնալով չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բենջամին Մենդի, Մանչեսթեր-Սիթի, Մեմֆիս Դեպայ, Ֆրանսիայի հավաքական