«Դա հուզական որոշում չէր». Լապորտան` Չավիի պաշտոնանկության մասին
«Դա հուզական որոշում չէր». Լապորտան` Չավիի պաշտոնանկության մասին
23/02/2026 - 21:19

Ժոան Լապորտան խոսել է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավիի պաշտոնանկության մասին, հայտնում է As-ը։

«Դա հուզական որոշում չէր։ Ես նրան ասացի, որ ավելի շատ փորձ եմ պահանջում, որ վստահ չեմ նրա կարողությունների վրա։ Նա ինձ ասաց, որ Կատարում փորձ է հավաքել։ Վերջիվերջո, ես հավատում էի նրան, բայց ոչ այնպես, ինչպես հարկն է։

Իրավիճակը փոխեց նրա` մամուլի ասուլսիներից մեկում հնչեցրած խոսքը։ Ես նրան հարցրի` հավատո՞ւմ է թիմին, թե՞ ոչ։ Նա պատասխանեց, որ 100 տոկոսով հավատում է։

Ես զարմացած էի, քանի որ նա մրցաշրջանի ընթացքում ինձ ոչինչ չէր ասել այդ մասին։ Այնուհետև, երկու շաբաթ անց Չավին ասաց, որ հաջորդ մրցաշրջաններում մենք չենք կարող մրցունակ լինել։ Դեկուն էլ ինձ հաստատեց, որ նա ուզում է բաժանվել 10 ֆուտբոլիստից»,- ասել է «Բարսելոնայի» նախկին նախագահը։

Կատալոնական ակումբը Չավիի գլխավորությամբ հանդես է եկել 2021-2024 թվականներին, 143 խաղում տարել է 91 հաղթանակ, գրանցել 23 պարտություն, կրել 29 պարտություն, դարձել Իսպանիայի չեմպիոն ու Սուպերգավաթակիր։

46-ամյա մասնագետը պաշտոնանկությունից առաջ նոր պայմանագիր էր կնքել «բլաուգրանայի» հետ` որոշելով մնալ ակումբում։

Հիշեցնենք, որ Լապորտան օրեր առաջ է հրաժարական տվել` «Բարսելոնայի» նախագահական հերթական ընտրություններին մասնակցելու համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026