Դավիթ Յուրչենկոն համալրել է ռուսական Մեդիա լիգան ներկայացնող ակումբի շարքերը
Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն այսուհետ հանդես կգա ռուսական Winline Մեդիա լիգայում։
Ինչպես հայտնում է տելեգրամյան Den Bezopasnost / Media Sports ալիքը, 36-ամյա դարպասապահը համալրել է «Բեյ բեգի» ակումբի շարքերը։
Հիշեցնենք, որ Յուրչենկոյի վերջին ակումբը «Փյունիկն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2022 թ. փետրվարից։
36-ամյա դարպասապահը 2020 թ. հոկտեմբերից պաշտպանում է Հայաստանի հավաքականի դարպասը, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 25 անգամ` անցկացնելով 7 «չոր» հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Winline Մեդիա լիգա, Բեյ բեգի, Դավիթ Յուրչենկո, Հայաստանի-հավաքական, տրանսֆերներ, Փյունիկ