Ղազարյանը շուտով կփոխի ակումբային գրանցումը
Interfootball-ին մոտ կանգնած աղբյուրներից տեղեկանում ենք, որ Հայաստանի հավաքականի և Կիպրոսը ներկայացնող ԱԵԼ-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը շուտով կփոխի ակումբային գրանցումը։
32-ամյա ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը հանդես կգա հունական Սուպերլիգան ներկայացնող «Լամիա» ակումբի կազմում։
«Լամիան» Սուպերլիգայի շրջանակում անցկացրած 18 խաղից հետո վաստակել է 11 միավոր և 14 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 13-րդ տեղը։
Գևորգ Ղազարյանն ընթացիկ մրցաշրջանում ԱԵԼ-ի կազմում խաղադաշտ է դուրս եկել 6 անգամ` դառնալով 1 գոլի հեղինակ։
# ԱԵԼ, Գևորգ-Ղազարյան, Լամիա, Հայաստանի հավաքական, Հունաստանի Սուպերլիգա