Գևորգ Կասպարովը հեռանում է Գանձասար-Կապանից
«Գանձասար-Կապանի» 39-ամյա դարպասապահ Գևորգ Կասպարովը Facebook-յան իր էջ հայտարարել է, որ հեռանում է կապանյան ակումբից․
«3 տարի հանդես գալով Գանձասար Կապանում՝ հեռանում եմ լավ հիշողություններով՝ ակումբի պատմության առաջին տիտղոսի նվաճմամբ։Մոտակա օրերս հայտնի կդառնան հետագա անելիքներս»,- գրել է հայազգի դարպասապահը։
Ընթացիկ մրցաշրջանում Կասպարով «Գանձասար-Կապանի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 12 հանդիպման՝ բաց թողնելով 16 գնդակ։
# Գանձասար-Կապան, Գևորգ Կասպարով