Գրիզմանը, հնարավոր է, Ատլետիկոյի լիիրավ անդամ դառնա անվճար
Մի շարք մանրամասներ են հայտնի դսրձել Անտուան Գրիզմանի` «Բարսելոնայից» «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխության մասին։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, 30-ամյա ֆուտբոլիստն անվճար վարձակալության դիմաց է տեղափոխվել «Ատլետիկո»։ Վարձակալական պայմանագրում կա կետ, ըստ որի, կողմերը կարող են այն երկարաձգել ևս մեկ տարով։
Եթե ֆրանսիացի հարձակվողն 2022/23 մրցաշրջանի շրջանակում «հնդկացիների» կազմում մասնակցի հանդիպումների 50%-ին, ապա «ռոխիբլանկոսը» ստիպված կլինի նրա ամբողջական տրանսֆերի դիմաց վճարել 40 մլն եվրո, ինչն առավելագույն գումարի չափն է, որը «Բարսելոնան» կարող է ստանալ։
հատկանշական է, որ այդ 40 մլն եվրոյի շրջանակում ներառված են նաև տարբեր հավելավճարներ։
Դրան զուգահեռ, եթե, ի վերջո, 30-ամյա հարձակվողը 2022/23 մրցաշրջանում չմասնակցի հանդիպումների կեսին, նա մադրիդյան ակումբի լիիրավ անդամ կդառնա անվճար։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Գրիզմանն այդ մրցաշրջանի ընթացքում ծանր վնասվապք ստանա ու չկարողանա մասնակցել հանդիպումների մեծ մասին։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Բարսելոնայից» տեղափոխվեց «Ատլետիկո Մադրիդ»` 2 տարի անց վերադառնալով հարազատ ակումբ։
Ըստ նախնական տեղեկությունների` «բլաուգրանասն» այդ վարձակալության դիմաց «Ատլետիկոյից» ստանալու է 10 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, տրանսֆերներ